շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

14-ամյա երեխային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հատնել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի պարզաբանմամբ, 14 տարեկան երեխա է մահացել ԲԿ-ում։ 

«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ « «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնել էին ԲԿ-ից։

  • Կիսվել: