12-մետրանոց գերմանական ավտոբուսները գարնանը կլինեն Երևանում. տեսանյութ
12-մետրանոց 87 գերմանական MAN տեսակի ավտոբուսները գարնանը կլինեն Երևանում։ Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Լեհաստանում ենք, գերմանական MAN ընկերության գործարանում: Գարնանը 87 նոր MAN ավտոբուսներ կհամալրեն մայրաքաղաքի ավտոպարկը, որոնցից 20-ը հենց այս գործարանից Երևան կուղևորվեն շատ շուտով: Նոր ավտոբուսները էականորեն կթեթևացնեն քաղաքի տրանսպորտի ծանրաբեռնվածությունը: Ի դեպ` մեր մայրաքաղաքը առաջին անգամ կունենա գերմանական ավտոբուսներ»,- գրել է նա:


