շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
112՝ մեկ զանգ, արագ արձագանք. փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի միասնական հեռախոսահամարը

112՝ մեկ զանգ, արագ արձագանք. փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի միասնական հեռախոսահամարը

Փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 միասնական հեռախոսահամարը, որը հնարավորություն կտա մեկ զանգով ապահովել թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
 
«112-ը կնպաստի արձագանքման ժամանակի նվազեցմանը՝ բացառելով ծառայությունների հետ առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը և բարձրացնելով օգնության կազմակերպման արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: