կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
1090 ուսուցիչ կստանա 30-50% հավելավճար

1090 ուսուցիչ կստանա 30-50% հավելավճար

Կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում:

«Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման շրջանակներում ատեստավորվող ուսուցիչների  առարկայական գիտելիքի ստուգման նպատակով հայտ ներկայացրած 3883 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել  են  2329-ը, որոնցից 1090 ուսուցիչ հաղթահարել է 70 միավորի շեմը և կստանա 30-50% հավելավճար:

  • Կիսվել: