կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և նպաստների վճարումը հունվարից իրականացվում է անկանխիկ

1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և նպաստների վճարումը հունվարից իրականացվում է անկանխիկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։

Եթե քաղաքացին նախապես չի ընտրել իրեն սպասարկող բանկը, ապա ընտրությունն իր փոխարեն իրականացվել է ծրագրային մոդուլի միջոցով, որի արդյունքում պատահականորեն ընտրվել է կենսաթոշակ կամ նպաստ վճարող կազմակերպություններից որևէ մեկը։

Կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպության մասին տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայքէջ (հղումը՝ http://online.ssa.am/), ընտրել «Վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» կոճակը, համապատասխան դաշտերում լրացնել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները և սեղմել «Որոնել» ստեղնը։

Որոնման արդյունքում քաղաքացին կկարողանա տեղեկանալ վճարող կազմակերպության անվանման, վճարատեսակի և այլնի մասին։

Հիշեցնենք, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով», - նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: