100 դրամ հազիվ ենք տալիս, 150-ը որտեղի՞ց տանք
«100 դրամ հազիվ ենք կարողանում վճարել, որտեղի՞ց 150 դրամը տանք. ինձ համար շատ ծանր է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ծանր է»։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող մի տարեց կին։
«Տոմսի գինն ինչքան էլ թանկանա, 150 դրամ լինի, 300 թե 1000, միևնույն է՝ նույն ձևով կանգնած գնալու ենք։ Տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիներն էլ նույն կերպ են մտածում, որովեհտև եթե մարդը մեքենա չունի և հանրային տրանսպորտից է օգտվում, ուրեմն նույն կարգավիճակն ունի, ինչ մյուսները»,–նշեց նա։
Նշենք, որ երրորդ օրն է՝ ինչ շատ քաղաքացիներ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը:
Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։