կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ

10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ

2024թ-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց համար առավել բարենպաստ և որակյալ հեռախոսակապ ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել և ներկայում տեղադրվում են նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ։

Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարություններ, Քրեակատարողական ծառայություն, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն)՝ ազատազրկված անձանց համար հնարավորություն է ստեղծվում նաև ամսական 20 րոպե զանգեր իրականացնել ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր անվճար՝ պետական միջոցների հաշվին։

Տրամադրվող անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձը կարող է կանխավճարային եղանակով ստանալ խոսելաժամանակ՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամ սակագնով՝ նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն: Ծրագիրը մոտենում է ավարտական փուլին։

  • Կիսվել: