երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
10 ինքնասպանության փորձի դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

10 ինքնասպանության փորձի դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 609 դեպք, որից 269-ը արտակարգ, այդ թվում՝ 168 հրդեհի, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 199 կենցաղային կանչ. տուժել է 110 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: