շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
10 արի անց եկել, կանգնել ենք նույն տեղում. քաղաքապետ

10 արի անց եկել, կանգնել ենք նույն տեղում. քաղաքապետ

«2014թ. սկսած՝ 10 տարի, աղբավայրի թեման ծամծմվել է․ մի գերատեսչությունից մյուսը գնացել, եկել, պտտվել, և 10 տարի հետո կանգնել ենք նույն տեղում». նկատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով աղբավայրի կառուցման հարցին։

«Ասինք՝ այդ ծրագիրը փակենք, այլապես՝ ևս 5 տարի այն կշրջանառվեր, կբարելավվեր այդ փաթեթը։ Որպեսզի այս նույն պրոցեսը չլինի, Երևանի քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ պատրաստ է տրամադրել։


Առաջին փուլում երկփուլ մրցույթի փաթեթն ստանալն է։ Լավագույն առաջարկն է՝ կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրն ու կազմակերպել համեմատաբար արդյունավետ նոր վերամշակող գործարանի ծրագիրը»,- ասել է նա։

 

  • Կիսվել: