երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ

Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ

2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
Նշված վարույթներից 61-ով՝
  • ձերբակալվել է 214 անձ,
  • քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
  • 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝
  • 50-ի նկատմամբ՝ կալանք,
  • 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։
102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
 
Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:

 

  • Կիսվել: