Ընթանում է Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը. Նա ներկա չէ նիստին (ուղիղ)
Այսօր՝ փետրվարի 12–ին, շարունակվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։
Հատկանշական է, որ նիստին չի մասնակցում ինքը՝ Վարդան Ղուկասյանը։ Չի մասնակցում նաև պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:
Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում:


