երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Վիճшբանության մասնակից երթուղայինի վարորդն ու կարգավարը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ)

Վիճшբանության մասնակից երթուղայինի վարորդն ու կարգավարը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։

Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը Էջմիածին քաղաքի Խորենացու-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ 

Ձեռնարկվում են միջոցներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանների օպերատիվ արձագանքման արդյունքում  նաև կանխվել են հնարավոր զարգացումները։

  • Կիսվել: