կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ–ի գործով 4 խուզարկությունների որոշումները ճանաչել է ոչ իրավաչափ

Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ–ի գործով 4 խուզարկությունների որոշումները ճանաչել է ոչ իրավաչափ

Վերաքննիչ դատարանը «Իզմիրլյան» ԲԿ–ի գործով 4 խուզարկությունների որոշումները ոչ իրավաչափ է համարել:

Դատարանն արձանագրել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է պաշտպան Արմինե Ֆանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունները։

 

  • Կիսվել: