ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Վարդան Ղուկասյանին կրկին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել. փաստաբանի ահազանգը

Վարդան Ղուկասյանին կրկին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել. փաստաբանի ահազանգը

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։

  • Կիսվել: