շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարչապետը երաշխավորում է ամեն ինչ անել՝ Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար

Վարչապետը երաշխավորում է ամեն ինչ անել՝ Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար

168 ժամ-ի հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից փոխանցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական խոսքը՝ ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաեւ երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: