չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և պատասխանում է քննիչի հարցերին։

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:»,- ֆեյսբուքում գրել է վարչապետը։

Քննչական կոմիտեում առայժմ չեն պարզաբանում, թե ինչ գործի շրջանակներում է նա ցուցմունք տալիս ։  ՔԿ-ում չբացառեցին նաև, որ այս գործի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի տրամադրվի ԶԼՄ-ներին ։ 

"Մենք մանրամասները ճշտում ենք, եթե անհրաժեշտ լինի, համապատասխան պարզաբանումներ կտրվեն, Եթե ոչ, ապա տեղեկատվություն չի լինի", - InfoPort-ին պարզաբանեցին ՔԿ-ում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: