հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Նախկին ոստիկանապատ Վալերիյ Օսպիյանն ու կինն այսօր հրավիրվել են դատախազություն։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից։ Ծանուցումը համակարգ մուտք է արվել այսօր վաղ առավոտյան։ Ըստ այդմ, նախկին պաշտոնյան պետք է դատախազություն ներկայանա այսօր՝ ժամը 17։45-ին։ Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Նրանց ծանուցագիր է ուղարկվել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար: 

Հիշեցնենք, որ 2018 թ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ, իսկ 2019 թ․-ին  ազատվել պաշտոնից:

  • Կիսվել: