հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով նախաքննությունն ավարտվել է

Ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով նախաքննությունն ավարտվել է

Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին ասաց Արա  Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

«Գործ դեռ դատարան չի ուղարկվել, բայց քննչական գործողություններ այլեւս չեն կատարվում»,-ասաց նա:

Նա նշեց, որ եղբոր առողջական վիճակում դեռ լուրջ փոփոխություն չկա, նա շարունակում է մնալ կոմայի մեջ, որոշակի չափով վերականգնվել է նրա կլման ֆունկցիան, սակայն սննդի մեծ մասը դեռ անոթային տարբերակով է ստանում:

Նշենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։

Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։

Արա Մխիթարյանը 7 ամիս է կոմայի մեջ է։

ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։

 

  • Կիսվել: