երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ծաղկի շուկայի գործով  5 հոգի ճանաչվել է տուժող

Ծաղկի շուկայի գործով 5 հոգի ճանաչվել է տուժող

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից Ծաղկի շուկայի մոտից հոկտեմբերի 17-ին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու առթիվ նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը։ 5 քաղաքացիները ճանաչվել են տուժող:

Ավելի վաղ ոստիկանությունից  հայտնել էին, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկվել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։

Քաղաքացիների դիմում-բողոքն ընդունվել է վարույթ։ Բերման ենթարկվածներից մեկը հայտնել է, որ իրեն պարտադրել են ասել, թե Կարեն Ղազարյանը գումարները տալիս է Արթուր Վանեցյանին ու իր նկատմամբ կիրառել բռնություն: Նա համապատասխան հաղորդում եր ներկայացրել իրավապահներին։

 

  • Կիսվել: