ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշում 40-ամյա հարսը մետաղյա շերեփով պարբերաբար խփել է սկեսրոջ գլխին, վերջինս մահացել է

Տավուշում 40-ամյա հարսը մետաղյա շերեփով պարբերաբար խփել է սկեսրոջ գլխին, վերջինս մահացել է

Ապրիլի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, սակայն մինչ շտապօգնության ժամանումը 62-ամյա Վարսենիկ Մ.-ն հանկարծամահ էր եղել: Նշված հասցե մեկնած Դիլիջանի բաժնի օպերատիվ-քննչական խմբին մահացածի որդին հայտնել էր, որ ժամը 15.30-ի սահմաններում մայրը իր ներկայությամբ հանկարծամահ է եղել:

Արտաքին զննությամբ 62-ամյա կնոջ դեմքին եղել են կապտուկներ, որոնց վերաբերյալ որդին հայտնել է, որ մայրը մարտի 31-ին տանն ընկել է:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածի որդու 40-ամյա կինը մետաղյա շերեփով պարբերաբար խփել է սկեսրոջ գլխին, դեմքին: Ստացված մարմնական վնասվածքների հետևանքով 62-ամյա կինը մահացել է:

40-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: