հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումներն ընդդեմ Մայր Աթոռի վերադարձվել են

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումներն ընդդեմ Մայր Աթոռի վերադարձվել են

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սիմա Աբովյանը փետրվարի 10-ին որոշում է կայացրել վերադարձնել Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) հայցադիմումն ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության։

Ըստ որոշման՝ հայցադիմումում առկա թերությունները վերացնելու համար հայցվորին տրամադրվել է եռօրյա ժամկետ։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը պահանջում էր Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունն անվավեր ճանաչել և իրեն վերականգնել Հովհաննավանքի Հոգևոր հովվի պաշտոնում։

Դատավոր Պարգև Մելքոնյանը ևս որոշում է կայացրել վերադարձնել Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցադիմումը։ Հայցադիմումում առկա թերությունները վերացնելու համար հայցվորին տրամադրվել է եռօրյա ժամկետ։

Նշենք, որ Արամայիս Թախմազյանն էլ պահանջում էր իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։

  • Կիսվել: