հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սրբուհի Գալյանին ներկայացվել է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թ. կատարողականը

Սրբուհի Գալյանին ներկայացվել է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թ. կատարողականը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թվականի աշխատանքների կատարողականը, այդ թվում՝
  • Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված օրենսդրական, կարողությունների զարգացման և իրազեկման.
  • միջազգային պայմանագրերի փորձաքննության, նախարարության իրավասության ոլորտներում միջազգային փաստաթղթերի ներպետական ընթացակարգերի ապահովման.
  • Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային զեկույցների արձագանքման.
  • միջազգային համագործակցության քարտեզագրման, միջազգային միջոցառումների և այցերի կազմակերպման.
  • Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության ապահովման.
  • ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության աշխատանքները:
Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման համատեքստում կարևորվել են՝
  • ԵՄ՝ արդարադատության ոլորտի բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ամբողջական կատարողականի ապահովումը.
  • ՀԸԳՀ իրականացման նոր ճանապարհային քարտեզի մշակումը, ինչպես նաև ՀԸԳՀ մարմինների և այլ ձևաչափերով Եվրոպական միության հետ համագործակցության ապահովումը.
  • Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը:
Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև 2026 թվականի առաջնահերթությունները.
  • Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական նոր փաստաթղթի առկայություն.
  • ոլորտային, այդ թվում՝ խտրականության դեմ պայքարի շրջանակներում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավի իրականացում.
  • Միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացում, միջազգային բնույթի լայնածավալ միջոցառումների կազմակերպում.
  • Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացում, այդ թվում՝ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացում և օրենսդրության մոտարկում:
Նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝ նշյալ ոլորտներում աշխատանքների շարունակականությունը ապահովելու և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: