երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սիրելի տիկնայք, ձեր ամուսիններին սպանողներն այստեղ նստած չեն. Պավլիկ Մանուկյան

Սիրելի տիկնայք, ձեր ամուսիններին սպանողներն այստեղ նստած չեն. Պավլիկ Մանուկյան

Մենք ճիշտ ենք արել, եթե պետք լինի, ապա էլի կանենք: Այս մասին «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը։ Նրա խոսքով` իրենց առաջ դրված էր հայրենիքի կորուստը, դրա համար են գնացել այդ քայլին:

«Բոլոր մեր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր մերժման ու հալածանքին։ Մեր առջև դրված էր հայրենիքի կորուստը, և մենք ճիշտ ենք արել. եթե պետք լինի, ապա էլի կանենք։ Եթե հայ ժողովրդի առաջ գործում են պետական տեռորով… այնպես որ սիրելի տիկնայք, ձեր ամուսիններին սպանողներն այստեղ նստած չեն»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ զինված անձինք գրավեցին Էրեբունու ոստիկանության գումարտակը` պատանդ պահելով մի քանի ոստիկանի: Իրենց խմբավորումն անվանեցին «Սասնա ծռեր»: Նրանց պահանջն էր ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և Վոլոդյա Ավետիսյանին: Մյուս պահանջը վերաբերում էր իշխանությանը` Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը: ՊՊԾ գնդի գրավումն  ավարտվեց հուլիսի 31-ին: «Սասնա Ծռերի» անդամները ձերբակալվեցին: Գործողության ընթացքում զոհվեց 3 ոստիկան:  «Սասնա ծռերի» անդամները  պնդում են, որ ոստիկաններին իրենք չեն սպանել:

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

  • Կիսվել: