երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՇՊՀ ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել ուսանողներից. փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

ՇՊՀ ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել ուսանողներից. փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը, դիպլոմային աշխատանքները դրական գնահատելու համար, հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողներից պահանջել և, որպես կաշառք, ստացել է տարբեր չափի գումարներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տեղեկությունները ստուգելու նպատակով Շիրակի քրեական հետախույզները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ համալսարանի չորրորդ կուրսի երկու ուսանողներ, կիսամյակի քննությունները դրական գնահատվելու համար, նրան տվել են 60-հազարական դրամ, մագիստրոսական թեզը պաշտպանելու նպատակով երեք ուսանողներ տվել են 170-հազարական դրամ, ևս 14 ուսանողներ դրական գնահատականի ակնկալիքով տվել են 20-հազարական դրամ:

Հունիսի 7-ին կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: