հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Այս մասին հայտնուոմ է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, իսկ որդու խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2019-ի թվականին Ռուբեն Հայարպետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Նշենք, որ Հայրապետյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: