երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
ՔԿ աշխատկիցներն առգրավեցին «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրենի համակարգիչը

ՔԿ աշխատկիցներն առգրավեցին «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրենի համակարգիչը

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները քիչ առաջ դուրս եկան «ԻԶմիրլյան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակից։ Նրանք առգրավեցին փոխտնօրենի  համակարգիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Խուզարկություններ են իրականացվել նաև «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում։

ՔԿ–ից այս առնչությամբ միայն նշել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»։

Իր հերթին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ քրեական եական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։

  • Կիսվել: