չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քիչ առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային. տանում են դատարան

Քիչ առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային. տանում են դատարան

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Մուրացանի զիվորական հոսպիտալում ձերբակալել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպա Եղիշե Հակոբյանին եւ տեղափոխել Ավանի դատարան նրա կալանքի միջնորդության հարցը որոշելու:

Կայքի հետ զրույցում սպա Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գնում է Ավանի դատարան:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին այսօր հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը պատրաստվում է կալանքի տանել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով սպային՝ Եղիշե Հակոբյանին, որը բենզինը լցրել էր և վառարանը վառել, ինչի հետևանքով կացարանում հրդեհ էր բռնկվել: Նշենք, որ սպան այս պահին գտնվում է Մուրացան զինվորական հոսպիտալում:

Հիշեցնենք, որ կացարանի հրդեհից մահացել էին 15 զինծառայողներ:

  • Կիսվել: