ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետությանն ինչ տվել ենք, դա արդեն շատ-շատ է. Վաչագան Ղազարյան

Պետությանն ինչ տվել ենք, դա արդեն շատ-շատ է. Վաչագան Ղազարյան

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հայց է ներկայացվել, իր ունեցվածքի մասին հարցին ի պատասխան խորհուրդ է տվել դիմել դատախազությանը. «Դատախազությունն է ներկայացրել, իրենց էլ հարցրեք։ Մենք դրա համար եկել ենք, վիճում ենք»։

Ղազարյանը նշել է, թե ինքն ապօրինի գույք չունի. «Ընկերներիս շնորհիվ են գումարները, ընկերների գումարներն էին, հանում էի, տայի իրենց։ Եթե նա ունի շրջապատ, ամեն ինչ էլ կարելի է»։

Լրագրողի հարցին՝ Ձեր տունը պատրաստվում եք տալ պետությանը, նա նշել է. «Պետությանն ինչ տվել ենք, դա արդեն շատ-շատ է։ Ես տալու բան չունեմ»։

Նա ասել է, թե պետությունից գումար չի թաքցրել. «Բանկում դրած ավանդը թաքցրա՞ծ է եղել»։

Ինչ վերաբերում է ապօրինի գույքին, Ղազարյանը վստահեցրել է, թե իր ունեցած բոլոր գույքն օրինական է։ Միաժամանակ նա չի բացառել պետության հետ հաշտության գալու հնարավորությունը։

  • Կիսվել: