կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան. Հակակոռուպցիոն կոմիտե

Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան. Հակակոռուպցիոն կոմիտե

Հաշվի առնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և կուսակցության ևս մեկ անդամ:


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալումը։

Ըստ այդ հաղորդագրության` բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ 

 

 

 

  • Կիսվել: