Ո՞վ է փորձել Երևանում առևանգել երեխային. Վարույթ է նախաձեռնվել
Երեխայի առևանգման փորձի դեպքով ոստիկանության Շենգավիթի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանությւոնից։
Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել էր, որ Շենգավիթ վարչական շրջանում փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային։
Քննչական կոմտեից Panorama.am-ին հայտնեցին, որ առեւանգման փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Լուսանկարը՝ համացանցից։


