Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:
Մասնավորապես, Շ.Կ.-ն հափշտակել է՝
- Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,
- Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,
- 0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
- 260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,
- 0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,
- 0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
- 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
- 33 հա մակերեսով հողամասը,
- 5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
- 0,6 հա մակերեսով արոտավայրը,
- 8,11 հա մակերեսով վարելահողը,
- 60,9 հա մակերեսով արոտավայրը,
- 5,4 հա մակերեսով վարելահողը,
- 1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,
- 7,2 հա մակերեսով վարելահողը,
- 0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,
- 0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,
- 3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,
- 4,2 հա մակերեսով արոտավայրը,
- 0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
- 1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
- 0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
- 2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
- 0,51 հա մակերեսով վարելահողը,
- 0,95 հա մակերեսով հողամասը,
- 0,36 հա մակերեսով վարելահողը,
- 0,36 հա մակերեսով վարելահողը,
- 0,3187 հա մակերեսով արոտավայրը,
- 0,1 հա մակերեսով վարելահողը,
- Համայնքին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,
- «Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,
- Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:
Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:
Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


