Նախորդ տարի արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնnւթյшն հիմքով կատարված սպանության 14 դեպք
Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները 2025 թվականին նվազել են 31-ով կամ 15,3%-ով՝ կազմելով 172 դեպք՝ 2024 թվականին արձանագրված 203-ի փոխարեն: Մարդկանց թրաֆիքինգի դեպքերը նվազել են 11-ով կամ 31,4%-ով (2024 թվականին՝ 35 դեպք, 2025 թվականին՝ 24 դեպք): Թվային տվյալները նշված են գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ:
Ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ 2024-2025 թվականների տվյալները՝ այդ թվում՝ սուբյեկտային կազմը՝ ստորև ներկայացված աղյուսակում.

Ընտանեկան և կենցաղային բռնությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց գերակշիռ մասը կազմում են ֆիզիկական և հոգեկան ներգործության ու առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքերը: 2025 թվականին այդ դեպքերը կազմել են ընտանեկան և կենցաղային բռնությունների 87%-ը, իսկ 2024 թվականին՝ 90%:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության հիմքով կատարված սպանության 14 (2024 թվականին՝ 13), առևանգման 12 (2024 թվականին՝ 5), առողջությանը ծանր վնաս պատճառելու 10 (2024 թվականին՝ 15) դեպք:
Գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։



