չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախկինում դատապարտվածը բնակարանից ջեռուցման կաթսա էր գողացել եւ վաճռել 300 հազար դրամով

Նախկինում դատապարտվածը բնակարանից ջեռուցման կաթսա էր գողացել եւ վաճռել 300 հազար դրամով

Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունը բնակարանային գողության մասին էր: Համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին ստուգեցին տեղեկությունն ու պարզեցին, որ Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված մի տղամարդ ամիսներ առաջ Վանաձորի Չուխաջյան փողոցի 16 շենքի մի բնակարանից գողացել էր ջեռուցման կաթսա:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվեց նաև, որ տունն ի պահ էր հանձնված Վանաձորի մեկ այլ բնակչի, այլ կերպ ասած` տանը մարդ չէր ապրում: Հենց դա էր պատճառը, որ գողության վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չէր եղել:

Հոկտեմբերի 1-ին 33-ամյա գյումրեցին հրավիրվեց ոստիկանության Բազումի բաժին և խոստովանեց արարքը: Պարզվեց, որ նա միջնորդի միջոցով գազի կաթսան վաճառել էր մեկ այլ վանաձորցու` դրա դիմաց ստանալով 300 դոլարին համարժեք դրամ:

Հաջողվեց հայտնաբերել նաև գնորդին: Բաժին հրավիրված գնորդն էլ հայտնեց, որ թեև կաթսան տեղափոխել է իր տուն, սակայն չի օգտագործել և պատրաստ է այն ներկայացնել իրավապահներին:

Բնակարանային գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: