երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։

Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները, աշխատանքի առաջնահերթությունները, ինչպես նաև անհատական գործերով և համակարգային խնդիրներով կատարվող աշխատանքը։

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին, իրազեկման աշխատանքներին։
Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին և այլն:

Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը:

 

  • Կիսվել: