հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հասմիկ Ենգոյանի հետ

ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հասմիկ Ենգոյանի հետ

Հունվարի 30-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ, ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ենգոյանի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Հասմիկ Ենգոյանին նախաձեռնությանը միանալու պատրաստակամության համար. «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակազմի կարողությունների զարգացմանը և պարբերաբար միջոցառումներ իրականացնում մեր աշխատակազմի վերապատրաստման, իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերով քննարկումներ իրականացնելու նպատակով։

Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց անդրադառնալ «Գնումների մասին» ՀՀ օրենքին և ոլորտային իրավակարգավորումներին վերաբերելի այն հարցերին, որոնք առնչվում են մարդու իրավունքների բնագավառին։ Վստահ եմ՝ ոլորտում հարուստ պրակտիկ փորձառություն ունեցող մասնագետների հետ քննարկումները կարևոր են խնդիրները ճիշտ տրամաբանությամբ հասցեավորելու տեսանկյունից»,-ասել է Անահիտ Մանասյանը՝ միաժամանակ ընդգծելով հետագա համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքին և ոլորտային իրավակարգավորումներին, մասնավորապես՝ դրանց սահմանադրականությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: