Միջոցներ են հատկացվել սնանկության գործերով վարույթի էլեկտրոնային համակարգի կատարելագործման համար
Սնանկության գործերով վարույթի էլեկտրոնային համակարգի կատարելագործման համար հատկացվել է 135 միլիոն դրամ (խմբ.՝ 375 հազար դոլար)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Այդ միջոցներով ձեռք կբերվեն սնանկության գործերով վարույթի էլեկտրոնային համակարգի հետերաշխիքային սպասարկման ծառայություններ։



