ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՄԻԵԴ-ում ունենք 4 միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, և կա 2 միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի. Կիրակոսյան

ՄԻԵԴ-ում ունենք 4 միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, և կա 2 միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի. Կիրակոսյան

Եթե նույնիսկ պատրաստվեինք հայց ներկայացնել Ալիեւի դեմ, պատկերացնո՞ւմ եք, որ ես ասեի՝ այո, պատրաստվում ենք վաղը չէ, մյուս օրը ներկայացնելու հայց, մի քիչ ճիշտ չէ լինի, նաև ինձ որպես պետության ներկայացուցչի տեսանկյունից նման բաներ բացահայտելը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Խնդրում եմ հետևեք գործընթացին, կիմանաք: Չեմ կարող ասել ապագայում ինչ կլինի, ոնց կլինի, ինչ որ կլինի՝ կիմանաք։  Ես չեմ կարող բարձրաձայնել հարցեր, որոնք ներքին քննարկման առարկա կարող են լինել»,-ասաց նա:

«Եվրոպական դատարանում ունենք չորս ընդհանուր միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, և ունենք նաև երկու միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանում: 4 միջպետական գործընթացները Հայաստանի կողմից, որոնք տարվում են ընդդեմ Ադրբեջանի Եվրոպական դատարանում, վերաբերում է 44-օրյա պատերազմի  և դրան հաջորդող ժամանակահատվածին, վերաբերվում են գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ապօրինի ազատությունից զրկելուն, վերաբերվում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչպես նաև վերաբերվում են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման և դրան ուղեկցող բոլոր խախտումներին:

Մինչև դա էլ, սկսած Լաչինի արգելափակումից, Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսել էին դեռ 2022 թվականի սկզբին,  մարտից սկսած, հետո արդեն դեկտեմբերին, բլոկադայի պրոցեսը, բլոկադային հաջորդող գործընթացը, և դրանից հետո արդեն նաև բռնի տեղանման ամբողջ ընթացքը և դրան հաջորդող պրոցեսը, դա մեր միջպետական չորրորդ գանգատն է, որը ներկայացված է ընդդեմ Ադրբեջանի»,-ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ՄԻԵԴ-ում առաջին գանգատը, որը վերաբերում էր բուն պատերազմին, արդեն հաղթահարել ենք գրավոր ընթացակարգերը, առարկությունները գրավոր փոխանակվել ենք, որը նշանակում է, որ մենք արդեն ակնկալում ենք դատարանի մեծ պալատի բանավոր լսումները: Մենք ակնկալելու ենք դատարանի կողմից բովանդակային, հրապարակային լսումներ մեծ պալատի կազմով»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը:

  • Կիսվել: