երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 6-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: