հինգշաբթի, փետրվար 22
22 / 2 / 2024
Գորիսի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Գորիսի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Հերթական արդյունքն արձանագրել են Գորիսի ոստիկանները։

Մարտի 26-ին համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են մի բեռնատար։ Մեքենայի թափքում շուրջ 5 խմ փայտանյութ կար։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Մարտի 30-ին էլ Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները պարեկապահակետային ծառայության գործընկերների հետ շրջագայություն կատարելիս Որոտան-Խոտ ճանապարհին նկատել են կայանված մի բեռնատար։ Մեքենան անսարք վիճակում էր, իսկ թափքում մոտ 11 խմ փայտանյութ կար։ Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Շուռնուխ բնակավայրում։ Բեռի օրինականությունը ստուգվում է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժիններ։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: