Մեղադրանքի մի մասը արդեն իսկ բողոքարկվել է․ Շանթ Բագրատյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։
Հիշատակվում է , որ պատգամավորի որդին պետությանը մոտ 1,5 միլիարդ դրամի վնաս է պատճառել։ Սակայն մեղադրյալի փաստաբան Հրայր Անանյանը, նշելով, որ գործը 2 տարվա վաղեմություն ունի, պնդում է, որ խոսքը ոչ թե 1,5 մլրդ, այլ 150 մլն դրամի մասի. Է, որը փոխհատուցվել է։
«Ներկայացված մեղադրանքի մի մասը հիմնված է հարկային մարմնի կողմից կազմված լոկ ստուգման ակտի վրա, որը առանձին արդեն իսկ բողոքարկվել է վարչական դատավարության կարգով։ Իսկ մեղադրանքի մյուս մասով քր․ գործով առկա ապացույցները բավարար չեն հարկերից խուսափելը Շանթի կողմից կազմակերպած համարելու համար։ Անգամ այս պարագայում տվյալ ընկերությունների հարկային պարտավորությունները սխալ մեթոդով եւ ելակետերով են հաշվարկված», - պնդում է փաստաբանը։



