երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լևոն Սարգսյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լևոն Սարգսյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։

  Պաշտպանական կողմը  միջնորդել է ամբողջությամբ բեկանել և փոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը,  գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ բեկանելով 30.06.2022թ. դատավճիռը՝  Լևոն Սարգսյանի նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:

  Բողոքը մակագրվել է  Վերաքննիչ դատարանի դատավորներ Արսեն Նիկողոսյանին,  Վազգեն Ռշտունուն եւ Արշակ Վարդանյանին։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն Լեւոն Սարգսյանին  դատապարտել էր 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու համար։

  Իսկ նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվել էր  8 տարվա ազատազրկման։ Լեւոն Սարգսյանը կալանքի տակ է, իսկ Սուրեն Ղազարյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։  Նույնատիպ բողոք ներկայացվել է նաեւ Սուրեն Ղազարյանի մասով։ 

Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր  Լևոն Սարգսյանին դատապարտել 11, Սուրեն Ղազարյանին՝ 10 տարվա ազատազրկման:

  • Կիսվել: