երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրապարկել է Լաչինի միջանցի արգելափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանի գրասենյակից։

Զեկույցում Պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման եւ անցակետի տեղադրման հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային եւ քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայտյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաեւ անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին։

Արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտատարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայտությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից եւ ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ եւ հարկադրելով անձանց լքել իրենց տները։

Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին եւ դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։

 

  • Կիսվել: