կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար. վերջինս ձերբակալվել է

Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար. վերջինս ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ տեղափոխման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նշված փաստական հանգամանքների հիման վրա Ա.Գ.-ն քննիչի որոշմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին:

Քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

  • Կիսվել: