երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան

Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում. Արամ Վարդևանյան

Կալանավայրերում քնելու տեղերը քիչ են, ինչու՞ եք այդքան կալանք տալիս, գերբնակեցման ռեժիմին ենք մոտենում: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ նախագահ Արամ Վարդևանյանը:

«Դուք որպես պատգամավոր քրեակատարողական այցելու՞մ եք, պահման պայմանները նայու՞մ եք, եթե այցելում եք, այս 8 տարվա ընթացքում ի՞նչ եք արել այդ ոլորտում, դուք գիտե՞ք, թե ինչ են պահման պայմանները:

Ես անկեղծ ուզում եմ, որ այս հարցին ոչ թե մենակ զուտ ձևական մոտենալ, այլ այս հարցի վերաբերյալ ֆունդամենտալ լուծումներ տալ, որովհետև մենք խոսում ենք մարդու արժանապատվության մասին։ Կալանքը չպետք է լինի գործիք որպես զենք իշխանության ձեռքերում, բայց Հայաստանի Հանրապետությունում այդպես է»,- նշել է նա:

  • Կիսվել: