շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սյունիքի մարզում Ոստիկանապետը, տեղակալը, բաժնի պետերը ազատվել են պաշտոնից․ Նոր նշանակումներ են եղել

Սյունիքի մարզում Ոստիկանապետը, տեղակալը, բաժնի պետերը ազատվել են պաշտոնից․ Նոր նշանակումներ են եղել

Սյունքի մարզում ոստիկանության պետ Վահե Ղազարյանի որոշմամբ մի շարք պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են եղել։  Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Մասնավորապես, ոստիկանապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ:

«Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը

 Ոստիկանության խոսնակը նաև նշեց, որ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը, իսկ պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը։ Վերջինիս փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: