շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
11 փորձառու ռազմագետներ միակարծիք փաստել են, որ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա․ փաստաբան

11 փորձառու ռազմագետներ միակարծիք փաստել են, որ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա․ փաստաբան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, ռազմագետների համոզմամբ, որևէ ռազմական կանոնների խախտում թույլ չի տվել իրեն մեղսագրվող արարքում, սակայն դա անտեսվում է քննչական մարմինների կողմից։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

11 փորձառու ռազմագետներ միակարծիք փաստել են, որ նրա գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
 
Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում է առաջադրվել, որը, փաստաբանի խոսքով, անունով է նոր, իրականում ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը։
 
Սարդարյանը նշեց` Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատելնրա տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս զեկուցել է, որ խմբավորում է մոտենում։ Իսկ Ջալալ Հարությունյանն իբր ասել է, որ դա յուրային խմբավորում է։ Եվ իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ հայկական կողմն ունեցել է կորուստներ։
 
«Այստեղ ռազմագետները պատասխանել են, որ դիվիզիոնը, համապատասխան ոլորտի կանոնների համաձայն, պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ։ Ռազմագետները միակարծիք են եղել, որ ցանկացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպված լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը և մասնավորապես նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ, և խմբի պատկանելությունը դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակկերպել հետագա գործողությունները»,–ընդգծեց նա։
 

  • Կիսվել: