չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին․ Արաղչի

Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին․ Արաղչի

Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Երեւանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ պատասխանը նախապատրաստման փուլում է։ Միևնույն ժամանակ, Արաղչին կրկնել է Թեհրանի հստակ դիրքորոշումները և մատնանշել Իրանի վրա գործադրվող ճնշումը, ռազմական սպառնալիքը և տնտեսական պատժամիջոցների ավելացումը, ինչպես նաև ուղղակի բանակցությունների բացակայությունը։

Արտգործնախարարը նշել է Իրանի պատրաստակամությունը՝ ավելացնել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկությունը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում եվրոպական երեք երկրների հետ։

«Մենք երբեք չենք լքել և չենք լքի բանակցությունների սեղանը»,- վստահեցրեց նախարարը։

  • Կիսվել: