Ինչքան ընտրությունները մոտենան, նման սադրիչ գործողությունները շատանալու են. Քոչարյանը՝ ավտոբուսի վարորդին ծեծելու մասին
Ինչքան էլ փորձ է արվում խիստ քննադատության ենթարկել իրավապահ համակարգը, գուցե նաև շատ դեպքերում արդարացված, բայց նաև համակարգի հարցումները ցույց են տալիս հասարակության վերաբերմունքը ներքին գործերի նախարարության ձեռնարկած միջոցների նկատմամբ։ Այս մասին, այսօր ԱԺ–ում Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Շատ լավ է, որ ավտոբուսի հետ կապված երեկվա միջադեպը շատ արագ բացահայտվեց, բայց մենք հիշում ենք, որ կային խմբեր, 2008–ի մարտի 1–ին, և այդ խմբերը մեկ էլ տեսնում ենք՝ կազմակերպված ի հայտ են գալիս։ Երեք երիտասարդ Nissan-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն։ Դա պատահական չի, դա պլանավորված գործողություն է և համարենք, որ ինչքան ընտրությունները մոտենան, այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են։
Աջափնյակի դեպքերը, որտեղ ոչ մի բանից մեկ էլ 40 հոգի զինված որոշեցին բարի լույս անեն իրար։ Սա խոսում է այն մասին, որ թաղերում կա այդ ուժը, որոնք թաքնված են և նրանք պետք է թաքստոցից կամ դուրս չգան, որովհետև նրանք ի հայտ գալով, շատ դեպքերում զինված են և վտանգ են ներկայացնում նաև մեր հասարակությանը, որոնք փողոցում են, տրանսպորտի մեջ են։ Այս հարցին խնդրում եմ ուշադրություն դարձնել։
Այս օրնագծի նկատմամբ վերաբերմունքը դրական է, դա նշանակում է՝ պարտավորեցնող է, և այս համակարգը ներդնելով նաև այսօր նման դեպքերը կանխելով, համակարգը ամեն օր պետք է ինքը պրակտիկ կյանքում ոտքի կանգնի, մեզ հնարավորություն տա 2027 թվականին արդեն փաստաթղթի վրա նախանշած կետերով մենք ունենանք, որպեսզի ծառայակիցը իմանա, որ իր առաջխաղացումը կապված է իր ապրած կյանքով և ծառայության ընթացքով»,–ասաց նա։


