երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ՍԴ-ն հայտարարեց ընտրությունների արդյունքները վերաբերյալ չորս ուժերի հայցով գործի քննության ավարտի մասին

ՀՀ ՍԴ-ն հայտարարեց ընտրությունների արդյունքները վերաբերյալ չորս ուժերի հայցով գործի քննության ավարտի մասին

Հայաստանի Սահմանադրական դատարանը հայտարարեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը բողոքարկած չորս քաղաքական ուժերի հայցի գործով քննության ավարտի մասին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:

Որոշման հրապարակման օրը եւ ժամը կհայտարարվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ որոշումը բողոքարկել էր երկու դաշինք՝ «Հայաստան»-ը եւ «Պատիվ ունեմ»-ը, եւ երկու կուսակցություն՝ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք»: Պատասխանող կողմերն են ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավվածա որպես երրորդ կողմ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: