հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հայաստանը ներառվել է ահաբեկչությունից զերծ երկրների ցանկում

Հայաստանը ներառվել է ահաբեկչությունից զերծ երկրների ցանկում

Ահաբեկչությունը շարունակում է մնալ կայուն համաշխարհային սպառնալիք՝ ըստ Տնտեսության և խաղաղության ինստիտուտի (IEP) «ահաբեկչության ինդեքսի մակարդակի»:

Հայաստանը 2023 թվականի համեմատ 6 կետով բարելավել է իր դիրքը վարկանիշում՝ 0,72 ինդեքսով զբաղեցնելով 79-րդ հորիզոնականը։

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների ցանկում, որտեղ ահաբեկչություն չկա:

Երկրների թիվը, որոնք առնվազն մեկ անգամ ենթարկվել են ահաբեկչական գործողության, 58-ից աճել է, հասնելով է 66-ի՝ 2018 թվականից ի վեր տուժած երկրների ամենամեծ թիվը։ 2024 թվականին, յոթ տարվա ընթացքում առաջին անգամ, իրավիճակը վատթարացավ ավելի շատ երկրներում, քան բարելավվեց: 45 երկիր հաղորդել է ահաբեկչության ավելի ուժեղ ազդեցության մասին, այն դեպքում, երբ միայն 34 երկրում է նման իրավիճակը բարելավվել:

«Իսլամական պետությունը» և նրա մասնաճյուղերը դեռևս 2024 թվականի ամենամահաբեր ահաբեկչական կազմակերպությունն է համարվում, որը պատասխանատու է 22 երկրներում 1805 մարդու մահվան համար:

  • Կիսվել: